Կամավոր զինվոր (1915թ)
Բաճկոնը կարված է նուրբ մահուդ կտորից: Նույն կտորից կարված տաբատի փեղկերը դրված են երկարաճիտ կոշիկների մեջ: Գլխին սպիտակ գառան մորթուց կարված փափախ է:
Արցախցի կին՝ ավանդական հագուստով
Գլխի հարդարանքն ավանդական է: Կրում է կոտ, արծաթե դրամներով ճակտնոց, քթկալ, սպիտակ բամբակե կտորից գլխաշոր: Շրջազգեստը կարված է մետաքսե կտորից կամ կարմիր սատինից: Արխալուղ-վերնազգեստը մուգ կանաչ մետաքսե կտորից է: Երեք փեշանի վերնազգեստի զարդ-երիզը նույնպես կարվում է մետաքսե կտորից և ունի 2սմ լայնություն: Թևքը ձևավոր են և վերջանում է սրածայր, զարդարվում են արծաթե բոժոժներով: Թևատակին ունի բացվածք` թևերն ազատ շարժելու և չքրտնելու նպատակով:
Комментариев нет:
Отправить комментарий