среда, 14 декабря 2011 г.

Մխիթարյան միաբանություն

 Միայն Սեբաստացին շուրջ 20 հատոր գիրք է գրել: Դրանցից ամենահայտնին "Բառագիրք հայերեն լեզվի"-ն է, որի ստեղծման աշխատանքները տարվել են շուրջ 25 տարի: Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300 տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ:
Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը:




Комментариев нет:

Отправить комментарий