четверг, 22 декабря 2011 г.

French National Assembly passes Armenian Genocide denial criminalization bill

The bill criminalizing the denial of the Armenian Genocide has received the the French National Assembly's approval.
Under the legal act proposed by lawmaker Valerie Voyer, anyone on the territory of France denying the fact of the Armenian massacres in the Ottoman Empire in the WWI period will face one year in prison and a fine of 45,000 Euros.
A similar bill adopted by the National Assembly on October 16, 2006 was never approved by the Senate. In May, 2011, the upper chamber of the French parliament rejected the proposal by a vote of 74 in favor and 196 against.
Ankara has numerously slammed France over the bill, saying that its passage would have irrevocable consequences on the French-Turkish relations. Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan recently said the initiative is against the Turkish state, Turkish nation and the Turkish community of France. In a letter to French President Nicolas Sarkozy, the Erdogan said the adoption of the bill would neghatively affect the political, economic and cultural relations between the two countries.

понедельник, 19 декабря 2011 г.

Զորավար Անդրանիկ (Անդրանիկ Փաշա)

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց ՖրանսիաՇվեյցարիաԲելգիաԱնգլիա,Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկն գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
           1918 թ. հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմմունային։ Դեռևս 1918 թ. ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, ՄակուՍալմաստԹավրիզՍերաբԱրդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։
   Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թ. հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
   Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեցՓարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ 
  Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրոդը՝ Գևորգ Չաուշի:

среда, 14 декабря 2011 г.

Մխիթարյան միաբանություն

 Միայն Սեբաստացին շուրջ 20 հատոր գիրք է գրել: Դրանցից ամենահայտնին "Բառագիրք հայերեն լեզվի"-ն է, որի ստեղծման աշխատանքները տարվել են շուրջ 25 տարի: Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300 տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ:
Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը:




вторник, 13 декабря 2011 г.

Armenian National Cuisine

Armenian cuisine is considered to be one of the most ancient in the world. For two thousand years there used to run trade routes through Armenia, including one of the routes of the Great Silk Road. Thus Armenian cuisine is a mixture of the local cooking traditions and recipes from Asian countries.
Within the last century Armenia became world-famous for its cognacs. The best cognac species of vine are grown on the volcanic soil of the Ararat Valley. The cognacs mature in oak barrels from five to fifty years. The brands Akhtamar and Armenia are usually 10 years old, Vaspurkan and Nairi should be much older - 18 and 25 years old respectively. Having tried for the first time the unique bouquet of Armenian cognac during Tehran summit in 1943, the British prime-minister Winston Churchill preferred it to all other drinks for the rest of his life.


 The way of baking the thin flat unleavened bread lavash in clay ovens tonirs has been used for over six thousand years in Armenia. The recipe for making sour milk matsiun has been used for over two thousand years.



.





The home-made mulberry vodka, believed to be a curative drink, and wines are always present at feasts. Armenian wine-making traditions are centuries-old. The excavation at the ruins of Erebuni fortress (built in 782 BC) revealed clay wine pitchers called karases, each 600 liters in capacity. In Armenia today huge wooden karases are still used for keeping wines.

четверг, 8 декабря 2011 г.

Արցախյան ազատագրական պատերազմ




Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը ներգրավում էր նաև աֆղան մոջահեդների, չեչեն վահաբականների ահաբեկչական խմբերի, չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ու պայքարի ելան ագրեսորի դեմ` հանուն իրենց ազատության ու անվտանգ ապագայի։ 1991 թ. սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իրեն անկախ հանրապետություն։ Ազատագրական պայքարի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պատմական Արցախը ազատագրվեց։ Հայերը ստիպեցին ագրեսորին 1994 թ. զինադադար աղերսել։ Կրակի դադարեցման մասին փաստաթուղթը ստորագրվեց 1994թ. մայիսի 12-ին, Բիշքեկում, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Չնայած հրադադարի ռեժիմին` ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս էլ պարբերաբար խախտում են այն։ Հայկական ուժերը որոշ դեպքերում ստիպված են լինում պատասխան կրակով լռեցնել ադրբեջանական կրակակետերը։ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում փորձում է հակամարտության էությունը լիովին նենգափոխել, աղավաղելով պատմական ու քաղաքական իրողությունները, իրեն որպես զոհ, իսկ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով։ Սակայն ցինիզմի, ստի ու կեղծիքի քաղաքականությունը, որով այդ երկիրը փորձում է կերակրել միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին ուղղվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները դատապարտված են անհաջողության։ Բոլորի համար էլ ակնհայտ է պատմական ճշմարտությունը, իսկ հայկական զինված ուժերը համարվում են տարածաշրջանում ամենակազմակերպվածն ու ամենամարտունակը։ Լեռնային Ղարաբաղը առայժմ միջազգայնորեն չճանաչված անկախ պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի ակնհայտ ապացույցներով:

среда, 7 декабря 2011 г.

In this album one can see old photos of Armenians in their traditional costumes as well as photos of the dolls representing corresponding geographical region.








понедельник, 5 декабря 2011 г.

Հայկական ՏԱՐԱԶ


Կամավոր զինվոր (1915թ)

Բաճկոնը կարված է նուրբ մահուդ կտորից: Նույն կտորից կարված տաբատի փեղկերը դրված են երկարաճիտ կոշիկների մեջ: Գլխին սպիտակ գառան մորթուց կարված փափախ է:

Արցախցի կին՝ ավանդական հագուստով

Գլխի հարդարանքն ավանդական է: Կրում է կոտ, արծաթե դրամներով ճակտնոց, քթկալ, սպիտակ բամբակե կտորից գլխաշոր: Շրջազգեստը կարված է մետաքսե կտորից կամ կարմիր սատինից: Արխալուղ-վերնազգեստը մուգ կանաչ մետաքսե կտորից է: Երեք փեշանի վերնազգեստի զարդ-երիզը նույնպես կարվում է մետաքսե կտորից և ունի 2սմ լայնություն: Թևքը ձևավոր են և վերջանում է սրածայր, զարդարվում են արծաթե բոժոժներով: Թևատակին ունի բացվածք` թևերն ազատ շարժելու և չքրտնելու նպատակով:



Սա առօրյա հագուստ է` զուրկ զարդանախշերից և պարզունակ իր ձևի մեջ

суббота, 3 декабря 2011 г.

Ի՞ՆՉ Է ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ


Քաղաքական վայրկյանը, որ կ’ապրի հայությունը, պատմական է եւ գերագույն: Այդ գիտակցությունը խռովքի է մատնել մեզ: Այլեւս սուր կերպով զգացվում է, որ բախտորոշ անկյունադարձը մոտ է, եւ որ նրանից է կախված մեր ժողովրդի լինել-չլինելը: Խորապես գիտակցվում է, որ օրվա մտայնությամբ, անպատիժ կերպով, չենք կարող շարունակել մեր անհայրենիք գոյությունը:
- Ի՞նչ, ի՞նչ է պատրաստում մոտիկ ապագան մեզ համար - ահա՛ չարչարող հարցը, որ վճռապես դրվում է հայ մարդու առջեւ:
Այդ հարցին պետք է պատասխանել մի այլ հարցով - թէ զորութենական ի՞նչ կարողություններ կան թաքնված մեր ցեղի էության մեջ: Իսկ այդ հարցին կարող է պատասխանել ցեղաճանաչը միայն: Արդարեւ՛, առանց ցեղային ինքնաճանաչ ումի` անկարելի է զերծ մնալ սեփական ուժերը ստորագնահատելու, ինչպես եւ գերագնահատելու աղետալի սխալներից:  Ավելի՛ն կա: 
Մի ժողովուրդի էության ստվերային կողմերը ոչ թէ միայն կասեցնում, այլ եւ հաճախ անկարելի են դարձնում նրա դրական հատկությունների զարգացումը, առանց որի, ի հեճուկս Հայաստանի եւ հայության թշնամիների, մեր քաղաքական ճակատագիրը պիտի շարունակի պահել իր անօրինակ դաժանությունը:
Այո՛, ժողովուրդների անզորության եւ դժբախտության ամենաներգործուն պատճառը` իր սեփական էության մասին ունեցած տգիտությունն է, անինքնաճանաչությունը - իմա` անցեղաճանաչությունը:
Մերորյա հայությունը ծանոթ չէ այն հոգեբանական օրենքներին, որ ժողովուրդների զարթոնքը կկառավարեն, այդ իսկ պատճառով նա չի աճում հոգեպես: Դեռ իր խորքին անծանոթ է հայությունը, եւ դրա համար էլ պարտվողական է: Նա դեռ չի սրբել իր աչքերը` իր հոգու միջոցով աշխարհը, իրերը եւ իր սեփական ուժերը անսխալ կերպով տեսնելու համար: Նա դեռ չգիտի չափն իր հոգեւոր զորության, նա չի՛ զգում իր զորության կարողությունները եւ չգիտի, թէ ի՞նչ պայմանների տակ կարող է զարգացնել ու կիրառել այդ ուժերը: Նա դեռ չի զգում իր ուժը եւ չգիտի, թէ ի՞նչ կարող է դառնալ որպես ցեղ:
Եւ հենց այդ է պատճառը, որ նա դեռ գտած չէ իր ներքին կռվանը եւ հաստատ սեւեռուն կետ չունի: Նա հոռետես է, անասելիորեն պարտվողական: Իսկ ժողովուրդները գերազանցորեն լավատես են, զորավոր,
վճռական, երբ սուր կերպով կզգան երկու բան` իրենց ներքին ուժը և իրենց ճակատագիրը բարեփոխելու համար աշխարհի հետ փոխանակած հարվածների քաղցրությունը: Դեռ այդպիսին չէ հայը, որովհետեւ
ցեղաճանաչ չէ: Ինքնաճանաչ չէ մերորյա հայը: Նրա համար հայոց պատմությունը անզորության եւ պարտության, կոտորածների եւ տեղահանության տխուր նկարագրությունն է, եւ ո՛չ ավելին: Իսկ այդօրինակ ըմբռնումը սեփական պատմության մասին այլ բան չէ, եթէ ոչ մի բացասական եւ աղետածին ինքնաներշնչում: Արդ, թէ ինչո՞ւ պէտք է խորացնել մեր պատմական հիշողությունը` վերապրելով մեր ցեղի կտրած-անցած պատմական ողջ ճամբան: Առ այդ մեր անցյալին պետք է մոտենալ մեր պատմության խորիմաստ ուսումնասիրությամբ: Պատմագիտական լույսի տակ պետք է դնել մեր ցեղի գոյության եւ կյանքի ծանրակշիռ խնդիրները, որոնց անսխալ լուծումից է կախված մեր լինել-չլինելը: Հետեւաբար, դառնանք ցեղաճանաչ, քանզի միայն նմանն է դառնում ակտիվ ուժ, քանզի ժողովուրդները միայն ինքնաճանաչությամբ են դառնում որոշ աշխարհայեցողության տեր, իսկ նմանը դառնում է ավելի ստեղծագործ: Ցեղաճանաչությունից զուրկ ժողովուրդը իր նորաբոյս սերունդին կուտա սխալ դաստիարակություն, կ’ունենա սխալ քաղաքականություն եւ սխալ ռազմավարություն:
Հայոց ցեղայնության անծանոթ մանկավարժը, զորականը եւ քաղաքական գործիչը կարող են գործել կուրորեն միայն, առանց գիտական հիմունքի: Իսկ գիտենք, որ ազգերի ճակատագիրը առավելապես կախված է իրենց դաստիարակությունից, արտաքին քաղաքականությունից եւ ռազմավարությունից, որոնցից առաջինը կրթում է նրանց ներքին ուժը` կատարելագործում ցեղը, իսկ երկրորդը եւ երրորդը այդ ուժի իմաստից օգտվելու կարողություն են ընձեռում նրանց:
Սեղմ ասած` բացարձակապես անկարելի է անսխալ դաստիարակություն, քաղաքականություն, ռազմավարություն մշակել` առանց սեփական ցեղի ոգու հիմնական ճանաչման:
Արդ, թէ ի՞նչու եմ ցեղակրոնություն քարոզում:
Ցեղակրոնություն, ասել է` ցեղաճանաչություն, ջերմաջերմ պաշտամունք դեպի ցեղի փառահեղ անցյալը, ապա ստեղծագործ հավատ դեպի ցեղի մեծ ապագան: Ցեղակրոնությունը հայ կյանքի բարձրացող նոր ալիքն է մեր ազգային հոգեւոր կազմվածքի, բնատրամաբանական հակազդումը` իրեն մահվամբ սպառնացող օտար միջավայրերի դեմ:
Ահա՛ թէ ինչո՛ւ կանգնած վաղվա շեմին` մեր անմեռ ցեղի մեծ ապագաի հավատքով ես իմ խռովիչ կանչն եմ ուղղում օտար աշխարհներում ցրված մեր նորահաս սերունդին`
- Եղի՛ր արթուն, արթո՛ւն ցեղորեն:
Եղի՛ր ցեղակրոն:

ՑԵՂԱՅԻՆ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Նժդեհ

"Հայրենիք" օրաթերթ Բոստոն 1933թ

пятница, 2 декабря 2011 г.

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Սեպտեմբեր 261869ՔյոթահիաԹուրքիա - Հոկտեմբեր 221935Փարիզ) - հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր:
    Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի Սեպտեմբեր 26-ին կամ Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարինշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր «Պատարագն» է, որը մինչև այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին՝ Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ ԵվրոպայումԹուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամով։ 1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնըսկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։